ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-նշվում է որոշման մեջ։
Հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝
Մնացական Սաֆարյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արման Սարգսյան — ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գրիգոր Մինասյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հովհաննես Հարությունյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց վածքների նախարարի տեղակալ
Նարինե Ավագյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Արամ Գուգարաց — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եղիշե Կիրակոսյան — Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Առաքել Մարտիկյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դավիթ Սանամյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Արման Մարալչյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Սերգեյ Պետրոսյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Քիչ առաջ հրապարակվեց նաև ադրբեջանական կողմից համապատասխան որոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







