Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

ԵՄ երկրների ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

ԵՄ երկրների ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ  փաթեթը
epa09951004 Albanian Minister of Europe and Foreign Affairs Olta Xhacka, High Representative of the EU for Foreign Affairs and Security Policy Josep Borrell (C) and The Foreign Minister of Bosnia and Herzegovina Bisera Turkovic pose for a family picture at the end of a meeting of foreign affairs ministers with the Balkans at the European Council, in Brussels, Belgium, 16 May 2022. EPA-EFE/STEPHANIE LECOCQ

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել են լուծելու, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում», — նշել է Բորելը:

Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են ռուսական նավթի ներմուծման էմբարգո սահմանելու հարցում ԵՄ մտադրության հետ։ «Մեզ մոտ բարդություններ են մնում նավթի էմբարգոյի շուրջ միասնության հարցում», — հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Ինչ վերաբերում է պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետներին, Բորելը հայտարարել է, որ չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համաձայնեցումը: «Ես չեմ կարող ասել, թե դա ևս մեկ շաբաթ կամ երկու կտևի», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա նաև հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Եվրահանձնաժողովը մտադիր է հրաժարվել պատրիարք Կիրիլին իր սև ցուցակում ընդգրկելու իր առաջարկից:

Բորելը հավելել է, որ ԵՄ-ի խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով չի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար երկրներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+