Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն ընդլայնում է երկրում քաղաքական կուսակցությունների արգելման հիմքերըъ «ռուսամետ դիրքորոշման» դրույթով: Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։
Քաղաքական կուսակցությունների արգելման մասին Ուկրաինայի օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթն ուղարկվել է Զելենսկուն մայիսի 6-ին ստորագրելու: Սահմանադրական դատարանում Ռադայի ներկայացուցիչ Օլգա Սովգիրյան իր Telegram-ալիքում հայտնել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը: Ռադան համապատասխան օրինագծին հավանություն է տվել մայիսի 3-ին:
Օրենքով հստակեցվում է, որ դատարանի որոշմամբ կուսակցության գործունեությունն արգելելու դեպքում խորհրդարանում նրա խմբակցությունը ենթակա կլինի լուծարման, պատգամավորները կդառնան արտահաստիքային: Արգելքի մասին օրենքը նաև ենթադրում է կուսակցությունների գույքի և ակտիվների առգրավում ՝ հօգուտ պետության։
Մարտի վերջին Զելենսկին հայտարարել էր ռազմական դրության ժամանակ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների գործունեության դադարեցման մասին, որոնք իբր կապված են ՌԴ-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







