Թուրքիան չի փակում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դռները, սակայն պնդում է, որ դաշինքի մյուս անդամները հաշվի առնեն ազգային անվտանգության ոլորտում Անկարայի մտահոգությունը: Այս մասին շաբաթ հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք դռները չենք փակում։ Սակայն մենք, ըստ էության, այդ հարցը բարձրացնում ենք որպես Թուրքիայի Ազգային անվտանգության հարց։ Պարզ է, թե ինչ պետք է անեն. նրանք պետք է դադարեն թույլ տալ ՔԱԿ ներկայացուցիչներին իրենց գործունեությունը ծավալել, վերջ դնել կազմակերպությունների, անհատների և ներկայության այլ ձևերի գոյությանն այդ երկրներում», — Էրդողանի ներկայացուցչի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Քալընն ընդգծել է, որ «Ռուսաստանի կտրուկ քննադատությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հասցեին նրանց պլանների (ՆԱՏՕ-ին անդամակցելու) առնչությամբ չի ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում ՆԱՏՕ — ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, քանի որ «սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար», որոնք Հանրապետությունում արգելված ՔԱԿ անդամներ են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







