Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:59

Չինաստանը Եվրոպային կոչ է արել «անվտանգության ոլորտում իրավիճակն իր ձեռքը վերցնել»

Չինաստանը Եվրոպային կոչ է արել «անվտանգության ոլորտում իրավիճակն իր ձեռքը վերցնել»

Չինաստանն աջակցում է, որպեսզի Եվրոպայի երկրները սեփական ձեռքը վերցնեն տարածաշրջանի անվտանգության իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական իրադրությունը և խոստովանել, որ բոլոր համապատասխան կողմերը պետք է աջակցեն Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններին: «Չինական կողմն ինքը միշտ հաշտության և բանակցությունների կոչ է արել և աջակցել է այն բանին, որ եվրոպական երկրները Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն», — նրա խոսքը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանը նաև կոչ է անում զգուշորեն վերաբերվել բլոկային դիմակայության ձևավորմանը, քանի որ դա ավելի ու ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում գլոբալ անվտանգության ոլորտում: «Անհրաժեշտ է հատկապես զգուշորեն վերաբերվել բլոկային դիմակայության ձևավորմանը, դա ավելի ու ավելի լուրջ և երկարաժամկետ սպառնալիք է ստեղծում գլոբալ անվտանգության համար», — ասել է Սի Ցզինպինը:

Ինչպես նշում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Չինաստանը համաձայնության են գալիս Ուկրաինայի իրադրության հետ կապված բազմաթիվ հարցերի շուրջ: Նա նաև նշել է, որ Ֆրանսիան և ԵՄ-ն կշարունակեն հավատարիմ մնալ անկախ ռազմավարությանը, ինչպես նաև չեն աջակցում բլոկային դիմակայությանը և չեն մասնակցում դրան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+