ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Ուկրաինային 39,8 մլրդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օգտին։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ԶԼՄ աղբյուրներին:
Հաղորդագրություններում նշվում է, որ դեմոկրատ օրենսդիրներն արդեն համաձայնել են այդ առաջարկին, որը գերազանցում է նախագահ Ջո Բայդենի կողմից այդ նպատակով նախկինում պահանջված 33 մլրդ դոլարը: Աղբյուրների խոսքով՝ նոր առաջարկը ներառում է լրացուցիչ 3,4 մլրդ դոլար ռազմական օգնության և 3,4 մլրդ դոլար՝ հումանիտար օգնության համար:
Սենատի առաջնորդները, ըստ աղբյուրների, հայտարարել են, որ իրենք նույնպես պատրաստ են արագ գործել, որպեսզի օրինագիծը հնարավորինս շուտ ստորագրվի նախագահի կողմից: Նախօրեին Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, որում օրենսդիրներին կոչ է արել ընդունել օրինագիծը և ստորագրության ներկայացնել առաջիկա մի քանի օրերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







