Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:21
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 35 րոպե առաջ

Ոստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատանքային խումբ է ստեղծվել. Արա Զոհրաբյան

Ոստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատանքային խումբ է ստեղծվել. Արա Զոհրաբյան

ՀՀ ոստիկանության որոշ ծառայողներ ակնհայտ ապօրինի ֆիզիկական ուժ են գործադրում (երբեմն էլ առանձնակի դաժանությամբ) խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցող և նույնիսկ չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, վայրագության և ապօրինության թիրախում են հայտնվում նաև փաստաբանները և լրագրողները։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Ազատագրական» շարժման առաջնորդներից, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հարգելով ՀՀ ոստիկանության ինստիտուտը, չենք կարող չանդրադառնալ ոստիկանի կոչումը ոտնահարող որոշ ոստիկանների այս վարքագծին, որի անմիջական պատասխանատուն ոստիկանապետ Վահե Ղազարյանն է։

Այս վայրագությունները կանխելու նպատակով անկախ փաստաբաններով ստեղծել ենք ոստիկանների վայրագությունները կանխող աշխատախումբ։

Աշխատախումբը հավաքելու է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման (վայրագությունների, ապօրինությունների) մասին տեղեկությունները և դրանց համապատասխան իրավական ընթացք է տալու։ Միայն պատասխանատվության անխուսափելիության զգացումը կարող է սթափեցնել վայրագության հակում ունեցող ոստիկանին։

Մեր փաստաբաններին կոչ եմ անում միանալ այս աշխատախմբին (գրեք անձնական նամակով, կամ այս նյութի տակ գրառում կատարեք նշելով արտոնագրի համարը)։

Մեր հայրենակիցներին կոչ եմ անում ոստիկանների վայրագությունների և ապօրինությունների մասին տեղեկություն պարունակող նյութերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով»,- հայտարարել է Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+