Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները։ Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո իր դիտարկումները ներկայացրեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա խոսեց քաղաքական գործընթացներին մասնակցող ընկերությունների մասին։
«Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում փայ չենք մտել, որ այդ ընկերությունները մերը չեն, այդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտեն»,- նշեց Սիմոնյանը։
Նա իր քննադատական խոսքն ուղղեց երգարվեստի ներկայացուցիչներին և հոգևորականներին։
«Ժամանակին թե՛ ընկերությունները, թե՛ շոուբիզնեսի հայտնի աստղերը, որոնք վախենում էին ծպտուն հանեին, թե՛ որոշ եկեղեցականներ մարտի մեկից սկսած վախենում էին իրենց քիթը սև քողերի տակից հանեին։ Ես վստահ եմ, որ հետևություն կարվի, այդ բոլոր խավերն այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»,- ասաց ԱԺ նախագահը՝ կրկին պնդելով, որ ստեղծված իրավիճակի համար իրենք են մեղավոր։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






