Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։
ԱԱԾ-ից հորդորում են նաև, որ «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







