ԱՄՆ-ն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո հրաժարվել է Ռուսաստանի հետ գրեթե բոլոր շփումներից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Լավ հայտնի պատճառներով ԱՄՆ-ը հրաժարվել է գրեթե բոլոր շփումներից այն պատճառով, որ մենք ստիպված էինք պաշտպանել ռուսներին Ուկրաինայում, որոնց 8 տարի ռմբակոծում էին առանց Արևմուտքի կողմից որևէ արձագանքի, բացառությամբ Կիևյան ռեժիմի ռուսատյաց և նեոնացիստական գործողությունների խրախուսման», — ասել է Լավրովը ռուսական Առաջին ալիքի եթերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







