Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը հերքել է ՌԴ-ին իրանական զենքի իբր մատակարարումների մասին լուրերը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Որոշ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե իրանական սպառազինություն է մատակարարվում Ռուսաստան, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ բրիտանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, թե իբր Իրաքի և Իրանի կողմից զենք, այդ թվում` զենիթահրթիռային համալիրներ, մատակարարվել են Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում այն օգտագործելու համար: Բաղդադն ու Թեհրանը հերքել են այդ հաղորդագրությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







