Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռուսական զորքերն ու ստորաբաժանումներն ազատագրել են Մարիուպոլը, «Ազովստալ» կոմբինատի տարածքում արգելափակվել են ավելի քան երկու հազար զինյալներ։ Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր զեկույցում:
Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորներին կցուցաբերեն անհրաժեշտ բուժօգնություն։
Շոյգուն նշել է, որ ութ տարվա ընթացքում Կիևի ռեժիմը Մարիուպոլը խոշոր արդյունաբերական կենտրոնի և տրանսպորտային հանգույցից վերածեց արմատական ազգայնականների հզոր ամրացման և ապաստարանի: Քաղաքը փաստացի դարձավ «Ազով» գումարտակի մայրաքաղաքը։
Ռուսական ստորաբաժանումներն ու ԴԺՀ ուժերը մարտի 7-ին շրջափակել էին Մարիուպոլը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







