Բրիտանական Reckitt ընկերությունը սկսել է իր ռուսական բիզնեսի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման գործընթացը երրորդ կողմին կամ ՌԴ-ում իր աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանում աշխատում է ընկերության մոտ 1300 աշխատակից։ Ղեկավարությունը խոստացել է նրանց ամսական աշխատավարձը վճարել մինչև 2022 թվականի վերջը, հաղորդում է WTVB ռադիոկայանը՝ վկայակոչելով Reckitt -ի հաղորդագրությունը:
Reckitt-ին են պատկանում «Նուրոֆեն», «Ստրեպսիլս», Durex, Contex, Calgon, Vanish, Veet, Evitest, Sillit-Bang, Tiret և այլ բրենդերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







