Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Թուրքիայի ռազմական ինքնաթիռները 11 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը

Թուրքիայի ռազմական ինքնաթիռները 11 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը

Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում 11 անգամ թռիչքներ են իրականացրել հունական կղզիների վրայով՝ խախտելով երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է հունական ERT-1 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։

«Մի քանի F-16 կործանիչների նոր թռիչքներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 14:30 — ին։ Թուրքական ինքնաթիռները սադրիչ կերպով անցել են Էգեյան ծովի հյուսիս-արևելյան մասում գտնվող Ինուս կղզու վրա ընդամենը 1 500 ոտնաչափ (մոտ 450 մ) բարձրության վրա, իսկ հետո, պահպանելով նույն բարձրությունը՝ Պանագիա կղզու վրայով: Այնուհետև 9 000 ոտնաչափ բարձրության վրա (մոտավորապես 2 740 մ) նրանք անցել են Ֆարմակոնիսի կղզու վրայով և 10 000 ոտնաչափ բարձրության վրա (3 048 մ) Ֆարմակոնիսի, Լիպսի վարյով: Առաջին թռիչքից մոտ 40 րոպե անց երկու կործանիչներ իրենց անօրինական գործողություններն ավարտել են Ինուսի վրայով 10 000 ֆուտ բարձրության վրա թռիչքով», — ալիքը մեջբերում է գլխավոր շտաբի հայտարարությունը:

ERT-1-ը նշում է, որ երկուշաբթի և երեքշաբթի թուրքական ռազմական ավիացիան օրական վեց թռիչք է կատարել նույն կղզիների վրա, բայց շատ ավելի բարձր բարձրության վրա, որը որոշ դեպքերում հասել է 8 840 մետրի: Հաշվի առնելով այդ խախտումները՝ 2022 թվականի սկզբից հունական կղզիների վրայով թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքների ընդհանուր թիվն արդեն հասել է 50-ի, մինչդեռ 2021 թվականի 12 ամսում այն 48 անգամ էր: Բոլոր դեպքերում թուրքական ինքնաթիռները որսալու համար բարձրացվել է հունական ռազմական ավիացիան, որը իրավախախտներին ստիպել է լքել հունական օդային տարածքը, ընդգծել են գլխավոր շտաբում:

2022 թվականի փետրվարի սկզբին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հաղորդել էր, որ տարեսկզբից թուրքական կործանիչները, հետախույզ ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը 217 անգամ խախտել են հունական օդային տարածքը, այդ թվում՝ մի շարք թռիչքներ կատարելով հունական կղզիների վրայով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+