Ռուսաստանում «Яндекс»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բունինան հեռացել է պաշտոնից։ Գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Սավինովսկին, ով ղեկավարել է «Яндекс»-ի ստորաբաժանումը։
The Bell-ի տվյալներով՝ Բունինան հեռացել է երկրից։
Բունինայի խոսքով՝ փետրվարի վերջից ինքը Ռուսաստանում չի եղել, իսկ այժմ աշխատում է «Яндекс»-ի իսրայելական գրասենյակում: «Ես չեմ վերադառնա. չեմ կարող աշխատել մի երկրում, որը կռվում է իր հարեւանների հետ», — գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







