Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Արցախում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելը կօգնի Ուկրաինային. Դանիլով

Արցախում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելը կօգնի Ուկրաինային. Դանիլով

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ՌԴ-ի, նաև Լեռնային Ղարաբաղի դեմ լրացուցիչ ռազմաճակատների բացումը կօգնի Ուկրաինային:

«Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում ռազմական դրություն մտցվեց, ես կարող եմ ասել, որ այնտեղ իսկապես իրադարձություններ են տեղի ունենում: «Բայրաքտարները» ոչ միայն մեր տարածքում, այլև Լեռնային Ղարաբաղում են աշխատել։ Եվ Հայաստանն այսօր դիմում է ՌԴ-ին, որպեսզի նա օգնի զորքերին։ Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ օգնությունը, որը ՌԴ-ն խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, հավանաբար, այնտեղ հազիվ թե հայտնվի»,-Դանիլովի խոսքը մեջբերում է УНИАН-ը։

«Եթե Ռուսաստանի Դաշնության համար երկրորդ ճակատները բացվեն, նրանք մեզ շատ որակապես կօգնեն: Այդ ճակատրները ՌԴ-ն արհեստականորեն ստեղծել է սեփական գործողություններով՝ իր կարճ պատմության ընթացքումի»,-հայտարարել է նա:
Դանիլովի խոսքով՝ Վրաստանը, մեղմ ասած, իրեն այնքան էլ կոռեկտ չի պահում:

«Բայց եթե բոլորը զբաղվեին իրենց տարածքների վերադարձով, դա մեզ հաստատ կօգնի. բացի մեր քաղաքներն ու գյուղերը ոչնչացնելուց, մեր երեխաներին ու կանանց սպանելուց, նրանց համար այլ անելիքներ կլինեն»,-հավելել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան Twitter-ում հրապարակել մի գրառում էր արել ՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորներին Ուկրաինա ուղարկելու հանգամանքից»:
Ավելի վաղ գրառումը հեռացվեց էջից՝ «տեխնիկական վրիպակ» պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:

Երեկ ՌԴ ԱԳՆ ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ-ում ռազմական դրության մասին հրամանագիր է ստորագրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+