Instagram-ում և Facebook-ում գովազդ գնելը Ռուսաստանում դառնում է անօրինական։ Այս մասին Rise-ին ասել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բոյարսկին։
Նա նշել է, որ Instagram-ի և Facebook-ի արգելման որոշումը կարող է չեղարկվել, եթե նրանց մայր ընկերությունը (Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և արգելված) պաշտոնապես ճանաչի խախտումները և ուղղի դրանք։ Պատգամավորը հավելել է, որ կառաջարկի Պետդումային՝ մանրամասն հրահանգներ տալ արգելված սոցիալական ցանցերի հետ փոխգործակցության վերաբերյալ։
Agora միջազգային իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը պարզաբանում է, որ Instagram-ի և Facebook-ի լոգոները հնարավոր չի լինի ցուցադրել առանց դրանց նոր կարգավիճակը նշելու, այդ թվում՝ կայքերում, խանութների և սրճարանների դռներին, մեքենաներին, սոցիալական ցանցերում, պաստառներին և բիզնեսում։
Իրավապաշտպանի խոսքով՝ Meta-ի բաժնետոմսերի առևտուրը, ինչպես նաև սոցիալական ցանցերում գովազդ պատվիրելը նույնպես կարող է դիտվել որպես ծայրահեղական գործունեության ֆինանսավորում (Քրեական օրենսգրքի 282.3-րդ հոդված)։
Մոսկվայի դատարանը Մետան ճանաչել է որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել Facebook-ի և Instagram-ի գործունեությունը Ռուսաստանում՝ գլխավոր դատախազության հայցով։ Պատճառն այն էր, որ սոցցանցերի ուկրաինացի օգտատերերին թույլատրվել է բռնության կոչ անել ռուս զինվորականների նկատմամբ Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին։ Դատական արգելքը չի տարածվում Ռուսաստանում WhatsApp-ի աշխատանքի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







