Ուկրաինայում մարտերին մասնակցող ադրբեջանցի կամավորը հայտարարել է, որ «հայերը կենդանիներից վատն են»: Իտալացի մեկնաբանները նրան մեղադրել են հայատյացության մեջ, հայտնում է «Антитопор» Telegram-ալիքը։
Ուկրաինայում մարտական գործողությունների գոտուց տեսանյութ է նկարահանել իտալացի լրագրող Կլաուդիո Լոկատելլին։ Նրա բաժանորդները հրապարակման մեկնաբանություններում խիստ բացասաբար են ընդունել ադրբեջանցի կամավորի խոսքերը և քննադատել նրան հայերի հասցեին վիրավորական խոսքերի համար:
Շատերը ուշադրություն են դարձրել ադրբեջանցու հակասական հայտարարություններին, որն ասում է, որ «քրիստոնյաների և մահմեդականների միջև տարբերություն չկա», բայց երբ խոսքը վերաբերում է հայերին, նա հավելում է, որ իր համար «դա այլ բան է», և որ «հայերը կենդանիներից վատն են»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







