Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության սկսվելուց ի վեր զոհվել է 902 խաղաղ բնակիչ, 1459-ը վիրավորվել է: Ինչպես գրում է «Коммерсант»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:
902 զոհվածների թվում են 179 տղամարդ, 134 կին, 11 աղջիկ և 25 տղա, ինչպես նաև 39 երեխա և 514 մեծահասակ, որոնց սեռը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սպանվել է 195 մարդ, վիրավորվել՝ 561-ը: Ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքում սպանվել է 53 մարդ, վիրավորվել՝ 183-ը։ Ուկրաինայի այլ շրջաններում 654 մարդ է սպանվել, 715-ը՝ վիրավորվել։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ ռազմական գործողության պատճառով Ուկրաինայի 10 մլն բնակիչներ լքել են իրենց տները: Փետրվարի 24-ից Ուկրաինան լքել է 3,3 մլն մարդ, ևս 6,5 մլն-ը տեղափոխվել է երկրի այլ տարածաշրջաններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







