Ամերիկացի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խորհրդակցությունների ժամանակ անդրադարձել են Անկարայի կողմից Կիևին C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխանցման հնարավորությանը։ Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։ Reuters-ի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաները վերջին ամիսներին խոսել են այդ հնարավորության մասին։ Այս թեման, մասնավորապես, համառոտ քննարկել են ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Ինչպես արձանագրվում է հրապարակման մեջ, վերլուծաբանների կարծիքով, այդ գաղափարը հաստատ կմերժվի Թուրքիայի կողմից: Գործակալության աղբյուրները հստակեցրել են, որ թուրքական կողմի համար այդ տարբերակն անընդունելի է մի շարք պատճառներով, այդ թվում՝ Անկարայի՝ Մոսկվայի հետ հարաբերություններին վնաս չտալու պատճառով: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք վերջին շաբաթներին ակտիվացրել են ջանքերը՝ ուղղված են Անկարայի հետ լարված հարաբերությունների բարելավմանը և Թուրքիային Վաշինգտոնի ուղեծիր վերադարձնելուն:
Հրապարակման մեջ նշվում է, որ այդ ոլորտում որևէ կոնկրետ առաջարկ դեռևս զարգացում չի ստացել:
Ռուսաստանն ու Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







