Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջին այցն է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, այցի ընթացքում նա հանդիպել է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահյանի հետ:
Սիրիայի նախագահը նաև Դուբայում հանդիպում է ունեցել Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի հետ:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, մասնավորապես՝ տնտեսության, ներդրումների և առևտրի ոլորտներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







