Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանին աջակցում է միայն Մինսկը, մնացած երկրները կա՛մ չեզոք են, կա՛մ աջակցում են Ուկրաինային։
«Եթե Ռուսաստանին աջակցում է ինչ-որ մեկը, ապա միայն Բելառուսը։ Բոլոր մյուսները՝ կա՛մ չեզոք դիրք են զբաղեցնում, կա՛մ էլ կռվում են Ուկրաինայի կողմից»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը «ճակատագրի բերումով» հայտնվել են նույն նավակում։ «Եվ մենք երբեք թույլ չենք տա դավաճանություն ռուս մարդու նկատմամբ»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







