ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում է TACC-ը, այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Արձագանքելով Էմանուել Մակրոնի արտահայտած մտահոգություններին՝ ՌԴ նախագահը վերստին ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զինված ուժերն անում են հնարավորը՝ խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար, այդ թվում՝ հումանիտար միջանցքներ կազմակերպելով նրանց անվտանգ տարհանման համար: Ընդ որում, ուշադրություն է դարձվել ռազմական բազմաթիվ հանցագործություններին, որոնք ամեն օր կատարվում են ուկրաինացի ուժայինների և ազգայնականների կողմից:
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների բանակցություններում առկա իրավիճակը: Այս համատեքստում շարադրվել են հնարավոր պայմանավորվածությունների մշակման վերաբերյալ ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







