Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:41

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի և Բլինկենի դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բայդենի և Բլինկենի դեմ
President Joe Biden speaks at the National League of Cities Congressional City Conference, Monday, March 14, 2022, in Washington. (AP Photo/Patrick Semansky)

Մոսկվան, ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների, արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ևս 12 ամերիկացի պաշտոնյաների մուտքը ՌԴ: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Ի պատասխան աննախադեպ պատժամիջոցների շարքի, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պաշտոնատար անձանց մուտքը ԱՄՆ, մարտի 15-ից ռուսական «ստոպ — ցուցակ» ընդգրկվում են փոխադարձության հիման վրա նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, ինչպես նաև մի շարք գերատեսչությունների ղեկավարներ և ամերիկացի հայտնի գործիչներ», — ասված է հաղորդագրության մեջ:

«Մոտ ժամանակներս պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին նոր հայտարարություններ կհետևեն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, օրենսդիրների, գործարարների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկման հաշվին, ռուսատյաց տրամադրված կամ Ռուսաստանի նկատմամբ ատելության բորբոքմանը և սահմանափակիչ միջոցների ներդրմանը նպաստող, — ասված է հայտարարության մեջ: — Այդ գործողություններն իրականացվելու են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսաբանկային և այլ ոլորտներում ընդունված լայնածավալ որոշումներով՝ Ռուսաստանի տնտեսության պաշտպանության և նրա կայուն զարգացման ապահովման համար»:

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, ԱՄՆ-ի պատժամիջոցների շարքին Ռուսաստանի պատասխանը դարձել է Վաշինգտոնի կողմից ծայրահեղ ռուսատյաց քաղաքականության անխուսափելի հետևանքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+