McDonald’s-ը Ռուսաստանում ժամանակավորապես կփակի արագ սննդի 850 ռեստորան։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Քրիս Քեմփչինսկին:
Հայտարարության համաձայն՝ ռուսաստանյան McDonald’s-ում աշխատում է 62 հազար մարդ, որոնք «սիրտն ու հոգին են ներդրել» այդ բրենդի մեջ:
«Միևնույն ժամանակ մեր արժեքները նշանակում են, որ մենք չենք կարող անտեսել Ուկրաինայում տեղի ունեցող անիմաստ մարդկային տառապանքները», — նշել է Կեմպչինսկին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







