Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետով, իր առաջին նախընտրական հավաքում հայտարարել է Ռուսաստանին և նրա ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին:
«Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը ղեկավարների հետ՝ նույնիսկ արձանագրելով տարաձայնությունները, քանի որ մի օր պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ», — ասել է Ֆրանսիայի առաջնորդը Պուասիի կոմունայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: «Պետք է միշտ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և ռուս ժողովրդին», — հայտարարել է Մակրոնը: Միաժամանակ նա կոչ է արել «ամեն ինչ անել Ուկրաինայում ռազմական գործողությունների էսկալացիայից և ընդլայնումից խուսափելու համար»:
«Չի կարելի ամուր խաղաղություն կառուցել, եթե Ռուսաստանը չմասնակցի մեր մայրցամաքում անվտանգության մասշտաբային ճարտարապետության կառուցմանը, քանի որ դրան պարտավորեցնում են պատմությունն ու աշխարհագրությունը», — նշել է Ֆրանսիայի նախագահը: «Մեր պատասխանատվությունն է պահպանել բոլոր կապերը, որոնք մենք կարող ենք պահպանել», — կարծում է Ֆրանսիայի առաջնորդը: — Մենք պետք է շարունակենք խոսել ռուս և բելառուս ժողովուրդների հետ։ Պետք է դա անել մշակույթի, գիտական և տեխնիկական հանրության, ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







