Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Վերսալում ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի էներգիայի արտաքին աղբյուրներից կախվածության նվազեցման հարցը

Վերսալում ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի էներգիայի արտաքին աղբյուրներից կախվածության նվազեցման հարցը

Գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան և էներգիայի արտաքին աղբյուրներից կախվածության նվազումը կլինի Վերսալում (Ֆրանսիա) մարտի 10-11-ին ԵՄ-ի գագաթնաժողովի օրակարգում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Մեր ձգտումն է այս գագաթնաժողովը Եվրոպական Միության համար ռազմավարական պահ դարձնել, քանի որ պաշտպանությունն ու էներգետիկ անվտանգությունն ԵՄ — ի ռազմավարական ինքնավարության և մեր եվրոպական ինքնիշխանության երկու կենտրոնական հենասյուներն են», — ասել է նա Le Journal du dimanche ֆրանսիական թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի նպատակները եվրոպացիներին աչք են բացել էներգիայի հանածո աղբյուրներից ազատվելու անհրաժեշտության վրա։ Դրա հետ մեկտեղ մինչև 2050 թվականը ածխածնային չեզոքության նպատակը հռչակելը գրեթե ամենապարզն խնդիրներից էր:

«Շատ ավելի դժվար է որոշում կայացնել անցնելու առումով, երբ մենք պետք է համաձայնեցնենք մեր ջանքերը արտաքին մատակարարումներից պակաս կախվածության մեջ՝ պահպանելով մեր համաքաղաքացիների գնողունակությունը», — պարզաբանել է Միշելը:

Նա հայտնել է, որ Վերսալում ԵՄ-ի գագաթնաժողովում խոսք կգնա Եվրամիության գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին, քանի որ գազի գրեթե 40 տոկոսը Եվրոպա է գալիս Ռուսաստանից:

«Մենք Միացյալ Նահանգների, Կատարի, Ալժիրի, Եգիպտոսի և Ադրբեջանի հետ քննարկում ենք հեղուկացված բնական գազի մատակարարումը։ Իսկ դա ենթադրում է մեր ենթակառուցվածքների վերանայում, որպեսզի դրանք համատեղելի լինեն տեղափոխման և մատակարարման այդ միջոցի հետ», — ասել է Եվրախորհրդի ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+