Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է սկսել Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվում Է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը:
«Այս պահին սկսվել են նախագահ Էրդողանի հեռախոսազրույցները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվում է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Սպասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունը»,-հաղորդել Է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանը կիրակի օրը Պուտինի հետ սպասվող բանակցությունների ընթացքում կհնչեցնի Ուկրաինայի վերաբերյալ Անկարայի առաջարկները:
Հիշծեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







