Inditex ընկերությունը (Zara, Bershka, Pull &, Bear, Oysho) հայտարարել է Ռուսաստանում առևտրի դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Financial Post-ը:
«Ներկա հանգամանքներում Inditex — ը չի կարող երաշխավորել Ռուսաստանի Դաշնությունում գործունեության և առևտրային պայմանների անընդհատությունը և ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը», — հայտարարել են Inditex-ում:
Ռուսաստանում ռետեյլերի խանութները կփակվեն, օնլայն վաճառքը նույնպես կդադարեցվի:
Inditex-ը իսպանական նորաձևության ընկերություն է, որը Zara-ից բացի այնպիսի բրենդեր են պատկանում, ինչպիսիք են Massimo Dutti, Pull & Bear, Oysho, Zara Home, Uterqüe, Stradivarius, Lefties և Bershka: Ռուսաստանում այդ բրենդների 502 խանութ է աշխատում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







