Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսում գտնվող ռուսական զորքերին. Լուկաշենկո

Ուկրաինայում մի քանի հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ Բելառուսի սահմանի մոտ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում, հայտնում է BelTA-ն։

«Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի զենիթահրթիռային գումարտակներ, որոնք պատրաստվել են հարվածներ հասցնել ռուսական զորքերին Բելառուսի տարածքում կենտրոնացվածության վայրերում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացման գործողություն իրականացնելու մասին Ռուսաստանի որոշման հայտարարման հետ միաժամանակ կանխարգելիչ հարված է հասցվել այդ ծանր զինատեսակներին և դիրքերին՝ «կանխելու դրանց կորուստներն ու ազդեցությունը Բելառուսի վրա»։

Լուկաշենկոն նշել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն իրականացնելու համար նախատեսվում էր օգտագործել Բելառուսում գտնվողներին։ Եվ ինքն այս մասին տեղեկացել է փետրվարի 24-ի առավոտյան՝ ժամը 5-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։

Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Փետրվարի 28-ին Գոմելում բանակցություններ են տեղի ունեցել ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։

Ավելի քան 5 ժամ տևած բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կողմերը «նշել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց շուրջ ուրվագծվել են որոշակի որոշումներ»։ Հանդիպմանը քննարկվել է նաև մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, հավելել է Պոդոլյակը։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնցով հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։ Նրա խոսքով՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա լեհ-բելառուսական սահմանին մոտ օրերս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+