Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուրջ և հանգամանալից կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրադրության բոլոր ասպեկտների շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած երկարատև հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը լուրջ և հանգամանալից մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների շուրջ», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







