Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կսկսվեն երկուշաբթի առավոտյան ժամերին, հայտնել է ТАСС-ի աղբյուրը: «Հանդիպումը կլինի առավոտյան, պատճառը ուկրաինական պատվիրակության լոգիստիկան է», — ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի մարզում: ՌԴ պատվիրակությունն արդեն Մինսկի օդանավակայանից մեկնել է հանդիպման վայր։ Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպման կոնկրետ կետը բանակցություններում չի բացահայտվի, հայտնել է ТАСС-ի աղբյուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







