Telegram-ալիքները գնալով ավելի հաճախ են դառնում ուկրաինական իրադարձությունների հետ կապված չստուգված տեղեկատվության աղբյուր, գրել Է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը: Մեսենջերը հնարավորություն չունի ստուգել բոլոր հրապարակումները, հավելել է նա։
Դուրովը կոչ է արել օգտատերերին «ստուգել ալիքների բոլոր հրապարակումները հավաստիությանը»:
«Մենք չենք ցանկանում, որ Telegram-ն օգտագործվի որպես հակամարտություններ խորացնող գործիք և ազգամիջյան տարաձայնություն հրահրող: Մենք չենք ցանկանում, որ Telegram-ը օգտագործվի որպես հակամարտություններ հրահրող գործիք»,- ասել է նա:
Իրավիճակի սրման դեպքում մենք կքննարկենք հակամարտության ընթացքում ներգրավված երկրներում Telegram-ալիքների աշխատանքը մասնակիորեն կամ ամբողջությամբ սահմանափակելու հնարավորությունը»,- հավելել է Դուրովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







