ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հրամայել է ռուսական բանակի ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի բերել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
«Արևմտյան երկրները նաև տնտեսական ոլորտում մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկում: Ես նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավ գիտեն, բայց ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաև ագրեսիվ արտահայտություններ մեր երկրի հասցեին», — հավելել Է պետության ղեկավարը:
Նշենք, որ այսօր Բելառուսում ռուս-ուկրինական բանակցություններ են սպասվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







