Ստամբուլում փետրվարի 26-ին Ուկրաինայի աջակցության ակցիաներ են անցկացվել, հաղորդում է Anadolu-ն:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ մի խումբ ցուցարարներ հավաքվել են Ֆաթիհի շրջանի Բայազիթ Պատմական հրապարակում, ևս մեկ ակցիա է տեղի ունեցել Ստամբուլի Քադըքյոյ շրջանում:
«Ուկրաինական դրոշներով ակցիայի մասնակիցները կոչ են արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները», — գրում է գործակալությունը:
Նշվում է, որ պատերազմի հակառակորդների ակցիաները Ստամբուլում ընթանում են արդեն երրորդ օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







