CNN-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության նկատառումներով տեղափոխվել է բունկեր։ Այս մասին հայտնում է MK-ն։
«Զելենսկին տեղափոխվել է բունկեր, երբ ռուսական զորքերը մոտենում էին Կիևին»,- ասվում է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, պարզ չէ՝ բունկերը գտնվում է Կիևո՞ւմ, թե՞ այլ վայրում։
Միաժամանակ, որոշ ժամանակ առաջ Իտալիայի վարչապետն ասել էր, որ Ուկրաինայի նախագահն իր հետ չի շփվել, թեև բանակցությունները համաձայնեցված են։ Իսկ դրանից հետո ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Կիևի Ժուլյան օդանավակայանից ինչ-որ ինքնաթիռ է օդ բարձրացել, չնայած նրան, որ Ուկրաինայի երկինքը փակ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







