Ռուսաստանի Դաշնության դիվերսիոն խմբերը մտել են Կիև։ Այս մասին ասված է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու ուղերձում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Մենք տեղեկություններ ունենք, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը ներխուժել են Կիև։ Ուստի խնդրում եմ կիևցիներին՝ զգույշ եղեք, հետևեք պարետային ժամի կանոններին։
Ես մնում եմ կառավարական թաղամասում բոլորի հետ միասին, ովքեր անհրաժեշտ են կենտրոնական կառավարությունում աշխատելու համար»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ իր ընտանիքը մնում է Ուկրաինայում։ «Իմ ընտանիքը դավաճան չէ, այլ Ուկրաինայի քաղաքացի։ Բայց որտեղ են նրանք հիմա, ես իրավունք չունեմ ասելու»,- հավելեց նա։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդն ինձ է նշանակել թիվ մեկ թիրախ։ Իմ ընտանիքը թիվ 2 նպատակն է: Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է նա։
Զելենսկին նաև ասել է, որ հինգշաբթի ռուսական հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում՝ 10 սպա։ Տուժել է 316 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







