Գիշերը Բելառուսի արևմտյան և հարավային սահմանների պարագծով իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է փետրվարի 24-ին զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Այս մասին հաղորդել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին գիշերվա ընթացքում Բելառուսի արևմտյան և հարավային սահմանների պարագծով երեկ երեկոյան իրավիճակը կտրուկ փոխվել է: Ես շնորհակալ եմ բոլորիդ. գիտեմ՝ ձեզանից ոչ ոք չի քնել այս գիշեր»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հայտնել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Դոնբասում ռուսական հատուկ գործողությանը: Նա հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները՝ հայտնելով, որ բելառուսական զորքերի մասնակցության վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես հաղորդվել է, այսօր առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, տեղի է ունեցել Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի և Դոնբասի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին:
Հիշենենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու մասին։ Պուտինն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում ուկրաինական տարածքների օկուպացիան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մեջ և ռազմական դրություն Է մտցրել երկրի ամբողջ տարածքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







