Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
«Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու Ռուսաստանի որոշումը: Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները»,- իր Twitter-ի էջում գրել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







