Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

Բլինկենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Բլինկենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրը:

«Երբ նրանք վերջին անգամ զրուցել են, պայմանավորվել են պահպանել շփումները», — ասել է ամերիկացի պաշտոնյան:

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների գրավոր պատասխանները: Ամերիկյան կողմը խնդրել է չհրապարակել այդ փաստաթղթերի տեքստերը, սակայն պետքարտուղար Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թվարկել են դրանց հիմնական դրույթները: Ըստ այդ հայտարարությունների՝ Արևմուտքը Ռուսաստանի համար սկզբունքային զիջումների չի գնացել, բայց նախանշել է հետագա բանակցությունների ուղղությունները:

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի արևմտյան գործընկերներից հասնել անվտանգության երաշխիքների մասին Մոսկվայի կողմից բարձրացված հարցերին պատասխաններին՝ զուգահեռաբար զարգացնելով այդ թեմայի մյուս ասպեկտներում երկխոսությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+