Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ վերջին երկու օրերին ՊՇՌ-թեստերի արդյունքները բացասական են եղել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առաջնորդի բուժող բժիշկ Սերքան Թոփալօղլուն, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Էրդողանը հայտնել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են օմիկրոնով ՝ կորոնավիրուսի շտամով։ Փետրվարի 6-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ ինքը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







