Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ, եթե Վաշինգտոնը հանի Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ երկրի բնակչությանը հղած ուղերձում, փոխանցում է ТАСС-ը։
Քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ուղղակի բանակցություններ վարելու ցանկություն կա։ «Այսօրվա դրությամբ ուղղակի բանակցություններ չեն եղել։ Սակայն այսօր մենք հայտարարում ենք, որ եթե հակառակ կողմը մտադիր է հանել ռեպրեսիվ պատժամիջոցները, ապա մենք կարող ենք համաձայնել դրան»,- — Ռաիսիի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել էր, որ Թեհրանը կարող է ուղղակի բանակցությունների գնալ Վաշինգտոնի հետ, եթե դա անհրաժեշտ լինի միջուկային գործարքի շուրջ դրական համաձայնության հասնելու համար: Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման ջանքերի շրջանակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







