Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։ Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սեւան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Ավելի ուշ Նիշանյանը Facebook-ում իր էջում էր անդրադարձել իր ազատմանը։ «Ես կալանքից ազատ եմ արձակվել բանտում անցկացրած ութ օրերից հետո։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին օրերին ինձ են փոխանցել իրենց սերն ու աջակցությունը», — գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնի լեզվաբան և պատմաբան, հաջողակ գրող և գործարար Սևան Նիշանյանը, որը 2017 թվականին փախել էր թուրքական բանտից, ձերբակալվել է Հունաստանում և կարող է արտաքսվել այդ երկրից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







