ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ի հեռախոսազրույցում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
Ավելի վաղ նման հնարավորությունն անհրաժեշտության դեպքում թույլատրելի էր համարել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, իսկ Ղազախստանի ԱԳՆ-ում նշել էին, որ առաքելության ժամկետը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։
Նշենք, որ Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







