Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

Ղազախստանի բոլոր շրջաններում սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է․ Տոկաև

Ղազախստանի բոլոր շրջաններում սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այդ մասին ուրբաթ օրը TACC-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից՝ ահաբեկչության դեմ պայքարի շտաբի նիստից հետո:

«Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է. իրավապահ մարմինները քրտնաջան աշխատում են։ Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է հանրապետության բոլոր մարզերում։ Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Սակայն ահաբեկիչները շարունակում են զենք կիրառել և վնասել քաղաքացիների գույքը։ Հետևաբար, հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների ամբողջական ոչնչացումը»,- ասել է Տոկաևը:

Ինչպես հայտնել են անվտանգության գերատեսչությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ կոնտինգենտի ստորաբաժանումները սկսել են ժամանել Ղազախստան՝ աջակցելու կարգուկանոնի վերականգնմանը։ Այս կոնտինգենտը ժամանել է սահմանափակ ժամկետով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների ծածկման և պահպանության գործառույթներն իրականացնելու համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Ղազախստանի նախագահը նաև մի շարք հրամաններ է արձակել երկրում իրավիճակի հետագա կայունացման համար:

Անցած գիշեր իրավապահները կանխել են Նուր-Սուլթան զենք ներկրելու մի քանի փորձ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Khabar-24 հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։ Նրա խոսքով՝ ուժայինները կանգնեցրել են նաև մի քանի ավտոբուս՝ հիմնականում Ղազախստանի հարավային շրջանների երիտասարդներով։ Ոստիկանությունից հեռուստաալիքին հայտնել են, որ ավտոբուսների ուղևորները չեն կարողացել իրենց բացատրել մայրաքաղաք այցի նպատակը և բերման են ենթարկվել:

Ղազախստանում բողոքի ակցիաները մեկնարկել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթ արդյունահանող Մանգիստաու շրջանում, բողոքի ցույց են կազմակերպել մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Էներգետիկայի հանրապետական ​​նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից դրա արժեքը սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Չորրորդ օրը իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան, բողոքի ցույցեր են սկսվել այլ քաղաքներում։ Տոկաևը չորեքշաբթի առավոտյան արձակել է կառավարությունը։ Նա նաև հայտարարել է, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Տոկաևի խնդրանքով հանրապետություն են մտել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը։ Ռուսաստանը օդադեսանտային զորքեր է ուղարկել, նրանք կհսկեն կառավարական և վարչական շենքերը: Աջակցություն է ստացվել նաև կազմակերպության անդամ մյուս երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+