ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «մեծ մտահոգություն» է հայտնել Ղազախստանում իրադարձությունների զարգացման կապակցությամբ և թերահավատորեն է արտահայտվել ՀԱՊԿ-ի խաղաղապահ օգնության մասին:
«Արտաքին ռազմական օգնությունը հիշողություններ է առաջացնում այն իրավիճակների մասին, որոնցից պետք է խուսափել», — Twitter-ում գրել է նա:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է «քաղաքացիական բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» երաշխավորելու անհրաժեշտությունը:
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ճգնաժամի լուծմանը», — հավաստիացրել է Բորելը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







