Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:46

Ղազախստանի զանգվածային անկարգությունների հետևանքով հազարից ավելի մարդ է տուժել

Ղազախստանի զանգվածային անկարգությունների հետևանքով հազարից ավելի մարդ է տուժել

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան հազար մարդ Է տուժել զանգվածային անկարգությունների հետևանքով։

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներից շուրջ 400-ը հոսպիտալացվել է, 62-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է TACC-ը։

Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ ներկայումս Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում է Արմենպրեսը՝ վկայակոչելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին։

Նշենք, որ ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ղազախստանի Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովին, հաղորդել էին, որ հանրապետության բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը հակաահաբեկչական գործողությունից և համացանցի աշխատանքում խափանումներից հետո:

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ին Ժանաոզեն և Մանգիստաուի շրջանի Ակտաու քաղաքներում (երկրի հարավ-արեւմուտք), որտեղ բնակիչները ցույցի էին դուրս եկել հեղուկ գազի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են սկսվել Ալմաթիում (հարավ-արևելք) և հանրապետության այլ քաղաքներում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել ամբողջ երկրի տարածքում, կառավարությունը հրաժարական է տվել:

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում ահաբեկիչներ է անվանել նրանց, ովքեր մասնակցում են անկարգություններին և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ գործընկերներին օգնություն ցուցաբերելու համար: Հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը խաղաղապահներ է ուղարկել Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու համար: Նրանց թվում են նաև հայկական ԶՈՒ ներկայացուցիչներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+