Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով ավստրիական Heute թերթը։ Աղբյուրի համաձայն՝ անհայտ շտամ է հայտնաբերվել Ֆրանսիա վերադարձած կամերունցի ճանապարհորդների մոտ։
Փորձագետները չեն բացառում, որ վիրուսի այս տարբերակի հարուցիչը տարածված է աֆրիկյան այդ երկրում։
Նոր տարբերակը ստացել է B. 1.640.2 նշումը և հայտնաբերվել է Մարսելի բժիշկների կողմից։ Ֆրանսիացի գիտնականների հետազոտության մեջ նշվում է, որ նոր տարբերակում 46 մուտացիա է հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







