«Օմիկրոն»-ի տարածումը կորոնավիրուսային համաճարակի վերջին էտապը կարելի է դիտարկել: Այս մասին հաղորդում Է The Guardian-ը՝ վկայակոչելով Դանիայի Հանրային առողջապահության վարչության տեխնիկական տնօրենի Դանիել Տիրա Գրոուվ Կրաուզեին։
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ «օմիկրոնը» դեռևս ի վիճակի է «ճնշումներ գործադրել» առողջապահության համակարգի վրա, ամեն ինչ ցույց է տալիս, որ այն ավելի մեղմ է ընթանում, քան «դելտա» շտամը: Կրաուզեն պարզաբանել է, որ «օմիկրոն»-ով վարակման դեպքում հոսպիտալացման ռիսկը երկու անգամ ցածր է, քան «դելտա»-յի դեպքում:
«Դա կարող է լինել վկայություն, որ մենք դուրս ենք գալիս պանդեմիայից, քանի որ «օմիկրոն»-ը կարող է կորոնավիրուսի վերջին ալիքը լինել»,-ասել է մասնագետը:
Վիճակագրության համաձայն ՝ 93 մարդուց, որոնք դեկտեմբերի վերջին «օմիկրոն»-ով պայմանավորած ընդունվել են Դանիայի հիվանդանոցներ, հիվանդներից հինգից պակասն են ինտենսիվ թերապիա ստանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







