Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նոր տարվա առաջին օրը երկրագնդի վրա խաղաղության կոչ է արել, հաղորդում է РИА новости-ն:
«Ամանորի սկզբին ես բոլորին մաղթում եմ խաղաղություն, որը բոլոր բարիքների հանրագումարն է», — ասել է Հռոմի պապը՝ հավատացյալներին հղած ուղերձում:
Քահանայապետը հիշեցրել է, որ Խաղաղության համաշխարհային օրը սահմանվել է Հռոմի պապ Պողոս VI-ի կողմից եւ առաջին անգամ նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին: Այդ կապակցությամբ Նա ուշադրություն է դարձրել 1963 թվականին Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի կողմից գրված Pacem in terris («խաղաղություն երկրի վրա») հանրահայտ encyclicus-ին։
Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ այս ուղերձը «ինչպես երբեք՝ արդիական է»: «Մենք կգնանք տուն, մտածելով՝ խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Մենք պետք է խաղաղություն. ես այսօր հեռուստատեսային ծրագրում տեսել եմ պատերազմի կերպարներ, անօթեւան մարդիկ, աղքատություն … Ահա թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Մենք խաղաղություն ենք ուզում»- ասել Է Հռոմի պապը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







